Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից փլուզված էլիտար բնակարանային համալիրի ճարտարապետը
Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է Հաթայի նահանգում Renaissance Residence էլիտար բնակարանային համալիրի ճարտարապետ Մեհմեթ Յաշարը։ Վերջինս փորձում էր երկրից փախուստի դիմել, հայտնում է Haber Turk-ը։
Յաշարը պատրաստվում էր թռչել Մոնտենեգրո, սակայն ոստիկանները թույլ չեն տվել նրան օդանավ նստել։
Էլիտար շենքերի կառուցապատողն ավելի վաղ հայտարարել էր, որ իր նախագծած շենքերը սեյսմակայուն են և կարող են դիմանալ նույնիսկ ուժեղ երկրաշարժերին։
Փետրվարի 10-ի դրությամբ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19.388-ի։