4117 դիտում
20:20 24-02-2023
Նիկոլայ Դալլաքյանին վերագրվում է «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ից վատնման եղանակով խոշոր չափերի դրամական հափշտակություն․ aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն, Երեւանի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, առանց մրցույթ հայտարարելու` իր հետ փոխկապակցված «Մեգարոն» ընկերության հետ 2006 թվականին մոտ 20 տարի ժամկետով կնքել է հիվանդանոցի մի մասի վարձակալության պայմանագիր: Պայմանագրի շրջանակներում նշված ընկերության կողմից իրեն ընդհանուր տրամադրված 1165.56 քմ. մակերեսով տարածքի 180քմ. մակերեսով տարածքում սկզբնական շրջանում անձամբ, ապա 2015 թվականից ենթավարձակալության հիմունքներով իրականացվել են հուղարկավորությունների կազմակերպման ծառայություններ, որի կոմունալ ծախսերը հիմնականում վճարվել են բժշկական կենտրոնի բյուջեից:
Այդ կերպ միայն էլեկտրաէներգիայի մասով 2011-2022թթ. ընթացքում վատնման եղանակով հափշտակվել է «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ընկերության առանձնապես խոշոր չափերով մոտ 22.924.958 ՀՀ դրամը:
Բացի այդ՝ Նիկոլայ Դալլաքյանն իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, կրկին նույն սահմանված կարգի խախտմամբ, «[email protected]» էլեկտրոնային փոստի օգտատեր ոմն Ջոն Վարդանյանի հետ ընդամենն էլեկտրոնային նամակագրության միջոցով, 2011 թվականին ընդհանուր 57.024.500 ՀՀ դրամ գումարով իբր բժշկական կենտրոնի կարիքների համար ձեռք է բերել «Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ համալիր» սարքավորումը, որը մոտ 11 տարվա ընթացքում երբևէ չի օգտագործվել բժշկական կենտրոնի կողմից, այլ անսարք լինելու պատճառաբանությամբ Նիկոլայ Դալլաքյանի կողմից հիմնական միջոցների դուրսգրման 21.10.2022թ. թիվ 265 ակտով դուրս է գրվել բժշկական կենտրոնի հաշվեկշռից, և այդ կերպ «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 57.024.500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կաքում։

Նմանատիպ նյութեր
2365 դիտում
13:29 02-09-2020
Փարաքար համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է համայնքի 12.935.000 դրամի դրամական միջոցները․ ԱԱԾ
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին