211652_close_icon
views-count2514 դիտում article-date 12:31 19-12-2020

ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, մասնակցել ԼՂ կարգավորման գործընթացին. Ժոզեպ Բորել

Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել գործընկերության նոր համաձայնագիր, այդ թվում` գազի գնումների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: Ինչպես նշում է [url=https://tass.ru/ekonomika/10298977?fbclid=IwAR1gQrDP5d-417tKRPMYVJtQlRaa10LKkc3Trkc-IzOSEaqoaXJPS0MqMT8]tass.ru[/url]-ն, այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ՝ ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստից հետո: «ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել նոր հավակնոտ և համապարփակ համագործակցության համաձայնագիր` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի վրա: Սա կնպաստի Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մեր առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կնպաստի մեր գործընկերության առավել լայն ձևով զարգացմանը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել և ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորումը ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությամբ»,-ասել է Բորելը: Իր հերթին, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին ընդգծել է Եվրամիության հետաքրքրությունն Ադրբեջանի հետ գազային համագործակցության զարգացման հարցում: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Բրյուսելը նախատեսում է մինչև տարեվերջ Ադրբեջանից ստանալ առաջին գազի մատակարարումը Հարավային գազային միջանցքով և նշել է, որ Բրյուսելը ուսումնասիրում է այս գազի փոխանցման նախագիծը Արևմտյան Բալկաններ տարածելու հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր