211652_close_icon
views-count1807 դիտում article-date 11:39 23-02-2023

ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում ու ՀՀ պաշտպանության նախարարության Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17–18 տարեկան միջնակարգ կրթությամբ, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ՀՀ արական սեռի քաղաքացիների համար։

ԱԱԾ-ն հայտնում է, որ ուսման տևողությունը ՌԴ սահմանապահ ինստիտուտներում՝ հինգ, իսկ Վ․ Սարգսյանի անվան համալսարանում՝ չորս տարի։ Ուսման, կեցության և ճանապարհային ծախսերը հոգում է ազգային անվտանգության ծառայությունը։ Շրջանավարտները, ստանալով «լեյտենանտ» զինվորական կոչում, ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում և Երևան քաղաքում անվճար կարգով ապահովվում բնակարանով։

Ցանկացողները մինչև մարտի 30-ը կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝  015–57–97–74, 094– 00–22–96։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր