211652_close_icon
views-count116184 դիտում article-date 15:18 16-05-2019

Մահվան ելքով վրաերթ Երևանում. թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը Higer ավտոբուսով վրաերթի է ենթարկել 32-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մահացել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Higer KlQ 677 OG մակնիշի 4529 Տ համարանիշի երթուղային ավտոբուսի վարորդը նշված ավտոբուսով Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 32-ամյա Ռիմա Օսիպյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կամո Միքայելյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։ Վարորդի ինքնազգացողությունը վատացավ, և օպերատիվորեն ժամանած հերթապահ բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին նրան, ապա տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 3 երթուղին։ [color=#CC0000]Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները մոտեցան գումարտակի հրամանատարի տեղակալ Հ. Մաթևոսյանին և խնդրեցին, որպեսզի ճանապարհային ոստիկանությունը նշված վայրում տեղադրի արհեստական անհարթություն, քանի որ նման դեպքեր ճանապարհի այս հատվածում հաճախակի են լինում, իսկ գիշերային ժամերին էլ որոշ վայ վարորդներ նշված վայրը վերածում են ավտոռալիի. այնպիսի դժոխային արագությամբ են վարում մեքենաները, որ ասելու չի։ Ու ասում էին, որ վստահ են՝ արհեստական անհարթություն տեղադրելուց հետո նշված փողոցում մասամբ կվերանա որոշ վայ վարորդների՝ նման ձևի ավտոմեքենա վարելու սովորույթը։ [/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր