1093 դիտում
11:44 21-02-2023
Կորեայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Հայտնում է ԱԳՆ-ն։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, դրական է գնահատել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցային մթնոլորտը և այս համատեքստում ընդգծել միջպետական ու միջմարդկային շփումների ակտիվացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարբեր ձևաչափերով երկկողմ գործընկերությանն ու իրավապայմանագրային դաշտին, քննարկել մշակութային, առողջապահության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ աշխատանքները, պետական կառավարման ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի և Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-կորեական փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
1164 դիտում
20:53 17-10-2019
Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
2893 դիտում
18:19 26-02-2020
Ավստրալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
1442 դիտում
18:48 23-04-2021
Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Այս բաժնից
820 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ