47778 դիտում
15:50 20-02-2023
Աբովյանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ապա մտել Գագիկ Ծառուկյանի տղային պատկանող գրասենյակի տարածք․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Ռոսիայի և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա հարվածել Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող գրասենյակի ալյումինե էլեկտրական դռանը և հայտնվել ներսում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արեգ Փիլոյանն ու կրտսեր պարեկ Արաբո Խաչատչրյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի և հատապես կարևոր գործերով ավագ քննիչ Հակոբ Թամազյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ;
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ոստիկանությունն քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Վերջինս «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+