211652_close_icon

Իրանի հակաականային գործունեության կենտրոնի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

views-count757 դիտում article-date 14:36 20-02-2023
Շարունակվում է Իրանի հակաականային գործունեության կենտրոնի պատվիրակության այցը Հայաստան: Հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Այցի ընթացքում հյուրերը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանի և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։

ԻԻՀ ՀԳԿ պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմամշակութային վայրեր, այդ թվում Երևանում գործող «Կապույտ մզկիթ»։

Հյուրերը նաև այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղել Հայոց ցեղասպանության թանգարանում։

Այցի ավարտին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև ստորագրվել է փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և հակաականային ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ համատեղ արձանագրություն։

Նմանատիպ նյութեր