ՀՀ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի գլխավոր տեսուչն ու ավագ մասնագետը Բազելում մասնակցել են հակաականային գործունեության 7-րդ տեխնոլոգիական սեմինարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շվեյցարիայի Բազել քաղաքում օրեր առաջ տեղի է ունեցել ականների հայտնաբերման 2019 թ. գիտաժողովը` կազմակերպված Urs Endress հիմնադրամի և Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի կողմից` «Պայթուցիկների հայտնաբերման սենսորային տեխնոլոգիաներն անօդաչու թռչող համակարգերում» թեմայով։
ՀՀ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն ու Գործողությունների բաժնի ավագ մասնագետ Անի Զաքարյանը մասնակցել են Ժնևի ականազերծման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված հակաականային գործունեության 7-րդ տեխնոլոգիական սեմինարին:
Գիտաժողովի և սեմինարի ավարտին կազմակերպվել է հակաականային գործունեության ոլորտում գործածվող նոր տեխնոլոգիաների ցուցադրություն, որի ժամանակ մասնակիցները ծանոթացել են ներկայացվող տեխնիկային և տեխնոլոգիական նորարարություններին, դրանց հնարավորությունների վերաբերյալ հարցեր ուղղել անմիջական արտադրողին: Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։