1351 դիտում
14:08 17-02-2023
Եթե Ուկրաինայից տարածք զիջենք, Ռուսաստանը նորից կվերադառնա. Զելենսկի․ BBC
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած խաղաղության համաձայնագիր, որը կենթադրի Ուկրաինայի տարածքի զիջում՝ ասելով, որ ցանկացած նման զիջում «Ուկրաինային որպես պետություն ավելի թույլ կդարձնի»։
Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը «կշարունակի անընդհատ վերադառնալ», եթե Ուկրաինան տարածքներ զիջի:
BBC-ի թղթակից Ջոն Սիմփսոնին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ «արևմտյան զենքի ավելի մեծ մատակարարումը կբերի խաղաղություն՝ օգնելով Ուկրաինային հասնել հաղթանակի»:
«Ժամանակակից զենքերը արագացնում են խաղաղությունը: Զենքը միակ լեզուն է, որ հասկանում է Ռուսաստանը», -ասել է նա:
Նա հավելել է, որ «չի կարող փոխզիջումների գնալ Պուտինի ռեժիմի հետ, քանի որ չի կարող վստահել բռնապետին»։
«Այսօր մեր գոյատևումն ու միասնությունը միակ նպատակն է։ Մենք շարժվում ենք դեպի Եվրոպա: Ուկրաինան ընտրել է այս ճանապարհը, մենք չենք կարող կորցնել այն։ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ուզում, մենք բոլորս դա ենք ուզում, մենք միասնական ենք: Ցանկացած տարածքային փոխզիջում մեզ որպես պետություն ավելի կթուլացնի։ Խոսքն ինքնին փոխզիջման մասին չէ։ Ինչո՞ւ մենք դրանից վախենանք: Կյանքում միլիոնավոր փոխզիջումներ կան: Հարցն այն է, թե ո՞ւմ հետ։ Պուտինի հե՞տ. ո՛չ, որովհետև վստահություն չկա: Նրա հետ երկխոսե՞լ. ո՛չ, որովհետև վստահություն չկա», -շարունակել է Զելենսկին:
Նա նաև ընդգծել է ավելի շատ ռազմական օգնության կարևորությունը Ռուսաստանի կողմից նոր հարձակման պայմաններում, որն արդեն սկսվել է:

Նմանատիպ նյութեր
997 դիտում
10:42 04-12-2023
Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
3427 դիտում
15:02 04-09-2020
Եթե մենք զիջենք Էրդողանին և Թուրքիային, ապա` ցտեսություն, Եվրոպա. Սեբաստիան Կուրց
1783 դիտում
21:23 29-11-2020
Արա Զոհրաբյան. Եթե զիջենք տարածքներ, հետո ամեն ինչ կորցնելու ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
865 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
706 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
805 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն