63096 դիտում
12:28 19-07-2021
Կոտայքի մարզում 34-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota-ով բախվել է կայանված BMW X5-ին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. վիրավորին առաջինը օգնության է հասել X5-ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 36-ամյա Խաչատուր Օհանյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածի թույլատրելի մասում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Կարեն Միհրանյանի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել կանաչ տարածքում:
Վթարի հետևանքով Toyota–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 34-ամյա Գրետա Կարապետյանին, ում առաջինը օգնության է հասել BMW X5-ի վարորդ Կ. Միհրանյանը, օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ Toyota–ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+