27790 դիտում
21:33 15-02-2023
Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Բազիկյանը. բախվել են սև և սպիտակ Toyota-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ճանապարհահատվածում բախվել են 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Բազիկյանն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9558 դիտում
15:40 20-12-2021
Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ
Այս բաժնից
15529 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35780 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց