211652_close_icon
views-count16748 դիտում article-date 22:35 05-09-2024

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը Գիտելիքի օրվա առթիվ շարունակում է այցելել դպրոցներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Գիտելիքի օրվա առթիվ  ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը շարունակում է այցելել դպրոցներ։

Այսօր արդեն Ա. Խուդինյանը, խոստմանը հավատարիմ, մի քանի դպրոցներ է այցելել, տեղում ծառայությունը ստուգելուց բացի ՊԾ պետը զրույցներ է ունեցել երեխաների, նրանց ծնողների, դպրոցների ուսուցչական կոլեկտիվի անդամների հետ։

Ծնողներին հորդորում էր, որպեսզի նրանք նույնպես պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, որի մեջ է մտնում, որ պետք է նրանք երեխաների ձեռքերից բռնած հետիոտնի համար չնախատեսված վայրերով չանցնեն, դպրոց գալուց էլ ավտոմեքենաները չկայանեն ոչ թույլատրելի հատվածում, ինչն առաջին հերթին բխում է իրենց անվտանգության շահերից։

Ա. Խուդինյանի անակնկալ ստուգումները ուսումնական հաստատություններում շարունակվում են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր