Պենտագոնի ղեկավարը կոչ է արել մեծացնել ՀՕՊ համակարգերի մատակարարումներն Ուկրաինային
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ ներկայում Արևմուտքի կենսականորեն կարևոր խնդիրը Կիևին հակաօդային պաշտպանության միջոցներով ապահովելն Է։ Գրում են ռուսական ԶԼՄ-ները։
«Մենք գիտենք, որ Ռուսաստանի սպառազինությունն զգալի թվով ինքնաթիռներ և մեծ ներուժ ունի,- ասել է նա լրագրողներին:- Այդ իսկ պատճառով մենք ընդգծել ենք, որ անհրաժեշտ Է ամեն բան անել՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության հնարավորինս մեծ կարողություններով ապահովելու համար»:
Օսթինը հավելել է, որ առայժմ Ուկրաինային մատակարարվող հակաօդային պաշտպանության համակարգերը բավարար չեն, և ԱՄՆ-ը պնդելու Է, որպեսզի դրանք ավելացվեն։ Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ Օսթինն ակնկալում է, որ գարնանն ուկրաինական ուժերը հարձակողական գործողությունների են դիմելու, և Կիևի դաշնակիցներն աշխատում են՝ ապահովելու, որ ուկրաինական ուժերն ունենան դա արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ սպառազինությունը և լոգիստիկան:
Երեքշաբթի օրը Իտալիան և Ֆրանսիան պարտավորվել են Ուկրաինային տրամադրել SAMP-T զենիթային համակարգեր։ ԱՄՆ-ն, ի հավելումն Patriot զենիթահրթիռային համակարգերի, արդեն խոստացել Է «երկիր-օդ» դասի NASAMS կատարելագործված հրթիռային համակարգեր, հիշեցնում են լրատվամիջոցները։