Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանի օկուպացված տարածքից
Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին հետ քաշել իր զորքերը Վրաստանի օկուպացված տարածքներից:
«Ներկայիս քարոզարշավը, որը մենք տեսնում ենք Արևելյան Ուկրաինայում, մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար այնպես, ինչպես Ռուսաստանի գործողությունները Վրաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին»,-հայտարարել է Հեյգելը՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություներին դուրս բերել իր զորքերը Վրաստանի օկուպացված տարածքներից:
Հեյգելը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Հանդիպման հիմնական թեման եղել է ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանին հատկացված ռազմական փաթեթը, որը նախապատրաստելու է Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցությանը և անվտանգության ու պաշտպանության մակարդակի բարձրացմանը: