979 դիտում
13:32 14-02-2023
Շվեյցարիան սառեցրել է 8 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ
Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է 7,5 մլրդ ֆրանկի (8,1 մլրդ դոլար) ռուսական ակտիվներ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի էկոնոմիկայի պետական քարտուղարության (SECO) պաշտոնական ներկայացուցիչ Մարքսուս Շպորնդլիին։
Շպորնդլին նշել է, որ երկրի էկոնոմիկայի նախարարությունը չի մեկնաբանել Credit Suisse-ի կողմից 17,6 մլրդ շվեյցարական ֆրանկի (ավելի քան 19 մլրդ դոլար) ռուսական ակտիվների արգելափակումը։
Նրա խոսքով՝ տվյալները, որոնք հաղորդել է Credit Suisse-ը, ներառում են ոչ միայն շվեյցարական պատժամիջոցների հետեւանքով սառեցված ֆոնդերը, այլեւ այն միջոցները, որոնք պատկանում են ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին, որոնք պատժամիջոցների են ենթարկված այլ երկրներում։ «Ուստի, էկոնոմիկայի նախարարությունը չի կարող մեկնաբանել այդ տվյալները»,- ավելացրել է նա։
Le Temps եւ Sonntags Zeitung պարբերականներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո Շվեյցարիայում պաշտոնապես սառեցվել է 7,5 մլրդ ֆրանկ։ Credit Suisse-ի կողմից սառեցված միջոցներից մոտ 4 մլրդ ֆրանկ, ինչպես նշվել է, պատկանում է Շվեյցարիայի պատժամիջոցներին ենթարկված քաղաքացիներին, իսկ մնացած 13,6 մլրդ ֆրանկը՝ նաեւ այն մարդկանց, որոնց դեմ սահմանափակումներ են մտցրել այլ պետություններ։ Այդ գումարի մեջ են մտնում նաեւ ՌԴ Կենտրոնական բանկի սառեցված միջոցները։
Շվեյցարիան միացել է ԵՄ-ի բոլոր պատժամիջոցներին, որոնք մտցվել են 2022թ. փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո։

Նմանատիպ նյութեր
2173 դիտում
15:21 08-04-2022
Շվեյցարիան 8 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ է սառեցրել
641 դիտում
17:14 22-01-2023
Ֆինլանդիան սառեցրել է 187 մլն եվրոյի ռուսական ակտիվներ
Այս բաժնից
1357 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1000 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1306 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը