211652_close_icon
views-count1240 դիտում article-date 10:20 11-02-2023

ԿԳՄՍ նախարարության թափուր հաստիքները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ եւ բաժիններ, որոնք տեւական ժամանակ է՝ աշխատողներ չունեն: Թափուր աշխատատեղեր են առկա շատ գերատեսչություններում:

Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական համակարգը, փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել:

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը։ Ըստ հաստիքացուցակի՝ նախարարությունը պետք է ունենա 331 հաստիք։ Նույն այս հաստիքացուցակով նախատեսված է, որ նախարարը կարող է ունենալ 6 տեղակալ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ունի 5 տեղակալ։

Հետաքրքիր է, որ նախարարությունը չունի նաեւ գլխավոր քարտուղար, սակայն ունի գլխավոր տեղակալի քարտուղար։Ամեն դեպքում, պաշտոնական կայքում առկա տվյալներն են այդ մասին հուշում։ Անդրադառնանք վարչություններին. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը չունի պետի տեղակալ, իսկ պետ չունի նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչությունը։ Բաժիններում եւս կան թափուր տեղեր, օրինակ՝ պետեր չունեն Փաստաթղթերի ուսումնասիրման եւ դատական գործերի բաժինը, Օրենսդրության բաժինը, Զորահավաքային նախապատրաստության բաժինը, Ընդհանուր բաժինը։

Այս պահին նախարար Անդրեասյանը չունի նաեւ մամուլի քարտուղար։ Սա վկայում է մեկ բանի մասին. կա՛մ իշխանությունները չեն կարողանում կադրեր գտնել, կա՛մ էլ պրոֆեսիոնալ կադրերը չեն ցանկանում աշխատել այս իշխանությունների հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր