211652_close_icon
views-count1054 դիտում article-date 11:54 17-04-2023

ԱԱԾ ՊՊԾ զինծառայողների թափուր հաստիքները համալրելու համար արական և իգական սեռի քաղաքացիներ են պետք

Պետական պահպանության ծառայության զինծառայողների թափուր հաստիքները համալրելու նպատակով անհրաժեշտ են թեկնածուներ` արական և իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ՊՊԾ մարտական ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:

«Պահանջվում են նաև քաղաքացիական աշխատանք կատարող աշխատակիցներ՝ աշխատանքային փորձ ունեցող իրավաբաններ, հաշվապահներ, գնումների մասնագետներ և ձեռնամարտի հրահանգիչներ:

Ցանկացողները մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 010-53-21-63, 010-53-08-46 կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր