211652_close_icon
views-count1379 դիտում article-date 18:05 12-08-2021

Ալեն Սիմոնյանը և Ալեքսեյ Սանդիկովը պայմանավորվել են առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ

Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում օգոստոսի 12-ին ընդունել է պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Կարեւորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը՝ նրանց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու նպատակով Ալեն Սիմոնյանը ցանկություն է հայտնել առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ալեքսեյ Սանդիկովը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին համայնքի խնդիրների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար եւ պատրաստակամություն հայտնել կազմակերպել վերոնշյալ հանդիպումը:

Սանդիկովը հույս է հայտնել, որ նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորված բարի ավանդույթները շարունակական կլինեն ութերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում:

Նմանատիպ նյութեր