Ժամանակն է ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը, այդ թվում՝ ռազմական. Շառլ Միշել
Եկել է ժամանակը՝ մեծացնելու Ուկրաինային ռազմական և քաղաքական միջոցներով աջակցելու ջանքերը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին, որտեղ այսօր ավելի ուշ ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ժամանակը եկել է: Մենք պետք է մեծացնենք Ուկրաինային աջակցությունը՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական: Մենք պետք է որոշենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ կարող ենք օգտագործել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում աջակցությունն ընդլայնելու համար»,- ասել է Միշելը: