211652_close_icon
views-count15044 դիտում article-date 14:45 09-02-2023

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում բախվել են Ford Transit-ն ու փաստաբանի Mercedes-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ փետրվարի 8-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արթուր Քյարունցի վարած Mercedes մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ 34-ամյա Ֆրունզե Օհանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 60-ամյա Սահակ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Մանուչարյանի գլխավորությամբ։ 

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ վարորդներից Ա․ Քյարունցը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր