211652_close_icon

Հալեպում վայրէջք է կատարել Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը

views-count1048 դիտում article-date 19:39 08-02-2023
Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։ Այդ մասին տեղեկանում ենք Սիրիայում ՀՀ դեսպանությունից:

Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։

Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։

Նմանատիպ նյութեր