Հնդկաստանի նախագահին տեղափոխող օդանավը տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել
Հնդկաստանի նախագահ Փրանաբ Կումար Մուկերջիին տեղափոխող ռազմաօդային ուժերի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է առաջացել թռիչքի ժամանակ, ինչի պատճառով անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Դելիի օդանավակայան, հաղորդում է PTI գործակալությունը։
Թե ինչ անսարքություններ են առաջացել թռիչքի ընթացքում, չի հաղորդվում։
Հայտնի է միայն, որ նախագահը մեկնում էր Չեննայի, որտեղ նախօրեին սրտի կաթվածից մահացել է Թամիլնադուի կին նահանգապետ, 69-ամյա Ջայարամ Ջայլալիթան։