Ամերիկացի զինվորականների տեղափոխող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում
FlyDubai ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որում եղել են ամերիկացի զինվորականներ, հարկադիր վայրէջք է կատարել Իրանում, հաղորդում է Associated Presse-ը:
ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռն օդ էր բարձրացել Քաբուլի հյուսիսում գտնվող «Բաղրամ» ռազմաբազայից և ուղևորվելիս է եղել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, երբ Իրանի իշխանություններն օդաչուներին հրահանգել են վերադառնալ աֆղանական ռազմաբազա, քանի որ խնդիրներ են ի հայտ եկել փաստաթղթերի հետ կապված, սակայն օդանավը հարկադիր վարէջք է կատարել Իրանում, որովհետև բավարար քանակի վառելիք չի ունեցել վերադարձի համար:
Օդանավում եղել է 140 ուղևոր: Այդ կապակցությամբ ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Մարի Հարֆը իր գոհունակությունը և շնորհակալությունն է հայտնել՝ ասելով. «Մենք ողջունում ենք մեր ուղևորներին օգնելու բոլոր կողմերի գործողությունները»: