Իշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի զոհերի կապակցությամբ
ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը գրում է. «Քիչ առաջ` որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Նորա Արիսյանի հետ:
Տիկին դեսպանին իմ ցավակցություններն եմ փոխանցել այսօր տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի հետևանքով ունեցած մարդկային կորուստների կապակցությամբ, զորակցություն հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և սիրիահայ համայնքի մեր քույրերին ու եղբայրներին»։