211652_close_icon

ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ

views-count1026 դիտում article-date 12:57 04-02-2023
Եվրամիության երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների սահմանաչափի շուրջ: Այս մասին Թվիթերում գրառում է արել ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։

«ԵՄ մշտական ​​ներկայացուցիչներն այսօր հաստատել են նավթամթերքի գների առավելագույն շեմը՝  ԵՄ խորհրդի կողմից վերջնական հաստատումից առաջ»,- ասված է գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ սահմանաչափը կսահմանվի 100 դոլար՝ մեկ բարելի դիմաց՝ պրեմիումով վաճառվող նավթամթերքի համար, իսկ ապրանքների համար՝ 45 դոլար՝ զեղչով։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ ԵՄ-ն G7-ի հետ միասին ներդնում է ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը։

Նմանատիպ նյութեր