797 դիտում
20:54 03-02-2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման մարզային հանձնաժողովի, Գյումրի համայնքի ղեկավարի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի ավարտական ակտերին և փաստաթղթային խնդիրներին, սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանն առնչվող հարցեր։ Դիտարկվել են նաև Գյումրի համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերում արձանագրված թերացումները, դրանց անհապաղ վերացմանն ու ձգձգումները բացառելուն վերաբերող հարցեր։
Մարզպետը հորդորել է պատասխանատուներին առավել կառուցողական աշխատանք իրականացնել, հսկողության մեջ լինել օբյեկտիվ, ամեն ինչ անել ինչպես շինաշխատանքների պատշաճ ու ժամանակին իրականացման, այնպես էլ դրանց ավարտից հետո փատաթղթային փաթեթների կազմման ու հանձնման համար․ «Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք համագործակցության արդյունավետ գործիք են։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են պետական միջոցներով պետք է ծառայեն նպատակին, կառավարության հատկացրած յուրաքանչյուր դրամ պետք է նպատակային օգտագործվի, իսկ թերացումները՝ բացառվեն»։
Մուշեղ Մուրադյանը նշել է, որ մշտադիտարկման հանձնաժողովի անդամների և համայնքային պատասխանատուների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
508 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
442 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ