918 դիտում
15:59 30-01-2023
Ի՞նչ գույք ունի Շիրակի նորանշանակ մարզպետը և ո՞վ է առաջադրել նրա թեկնածությունը․ Մուշեղ Մուրադյանի պարզաբանումները․ «Առավոտ»
Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանումներ ներկայացրեց, թե ով է առաջադրել իր թեկնածությունը Շիրակի մարզպետի պաշտոնում, ինչ գույքի է տիրապետում, արդյոք հողամասեր ունի՞ Արփի լճի տարածքում, ինչպես որ շրջանառվում է մամուլում։ Գրում է «Առավոտը»։
Հիշեցնենք, որ Մուշեղ Մուրադյանը վերջին շրջանում զբաղեցնում էր «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետը։ Մուշեղ Մուրադյանը նշեց, որ մեծ վստահություն է եղել իր նկատմամբ, երբ առաջարկել են Շիրակի մարզպետի պաշտոնը։ Նա ասաց, որ պատասխանատվության բարձր զգացում ունի՝ ստանձնելով մարզպետի պաշտոնը, վստահ է, որ ունի հմտություններ, գիտելիքներ մարզը կառավարելու, մարզի հոգսերը լուծելու համար։
«Յուրաքանչյուր խնդիր, հոգս իմն է դառնալու, որպես իմ տուն, իմ օջախ, այդ սկզբունքով եմ շենացնելու իմ հայրենի մարզը»,-հայտարարեց մարզպետը՝ խոստանալով կառավարության հետ համագործակցելով սեղմ ժամկետում խնդիրներին լուծում տալ։
Մուշեղ Մուրադյանին հարցրեցին, թե որքանո՞վ են ճիշտ այն խոսակցությունները, որ իր մարզպետ նշանակվելու հարցում շահագրգիռ է եղել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն՝ իր թիմով, հետևաբար և այդ թիմն է առաջադրել իր թեկնածությունը ՔՊ վարչությունում։
Մուշեղ Մուրադյանը պատասխանեց․ «Ես բավականին ճանապարհ անցած մարդ եմ, ինձ բոլորը ճանաչում են, իմ թեկնածությունը իմ թիմն է, ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ, անդամ եմ։ Իմ թիմն է քննարկել, կուսակցության վարչությունում է քննարկվել, հիմա ես չեմ կարող ասել՝ ովքեր են կողմ եղել, չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, բոլորն էլ ինձ ճանաչում են, հավանաբար այդ սկզբունքով է առաջ քաշվել իմ թեկնածությունը»։
Մուշեղ Մուրադյանին հարց ուղղվեց նաև մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, թե «Արփի լիճ ազգային պարկում» իր պաշտոնավարման ժամանակ Արփի լճի տարածքում հողամասեր է ձեռք բերել։
«Արփի լիճ ազգային պարկը» պետական, ոչ առևտրային կազմակերպություն է, այնտեղ «հող ձեռք բերել» հասկացություն գոյություն չունի։ Չգիտեմ՝ ինչպիսի խոսակցություններ են դրանք, համենայնդեպս հիմա ռեգիստրը, բազան այնքան հասանելի է, որ ցանկացած ժամանակ ցանկացած ոք կարող է հարցում անել և տեսնել՝ Մուշեղ Մուրադյանը որևիցե հողակտոր որևիցե մի տեղ ունի՞, թե՞ ոչ»,-ասաց Մուշեղ Մուրադյանը։
Նա իր եկամուտների մասին դեռ հայտարարագիր չի ներկայացրել, սակայն պարզաբանեց, որ 10 տարուց ավելի բնակվում է իր հայրական տանը։ Մուշեղ Մուրադյանի հայրը Ամասիայի տարածաշրջանի Զորակերտ գյուղում շուրջ 30 տարի զբաղվել է անասնապահությամբ, հոր մահից հետո անասնապահական ֆերմաներին բնականաբար ինքն է տիրություն անում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
797 դիտում
20:54 03-02-2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
17555 դիտում
21:42 07-10-2021
Կորոնավիրուսի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի․ քննարկվում է Արմեն Մուրադյանի թեկնածությունը
Այս բաժնից
760 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1909 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
937 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր