211652_close_icon
views-count443 դիտում article-date 15:56 02-02-2023

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով։ Հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այս նախագծով առաջարկվում է կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինել ակրեդիտիվի բացման մեխանիզմով։

Նախարարը ներայացրել է տվյալ փոփոխության անհրաժեշտությունը՝ նշելով, որ մասնագետների կողմից ներկայացված  առաջարկները նույնպես կդիտարկվեն։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումը փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման վերաբերյալ՝ հաշվի առնելով կառուցապատման ոլորտում առկա խնդիրները և բանկային ռիսկերը։

Նմանատիպ նյութեր