211652_close_icon
views-count748 դիտում article-date 12:15 02-02-2023

Կառավարությունն իր որոշմամբ տվեց վարժական հավաքների մեկնարկը. այն կտևի մինչև մայիսի 12-ը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշումը:

Նախագծով նախատեսվում է 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: նախագծով սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

Որոշման նախագծում ասվում է. «Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ:

Վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով»:

Նմանատիպ նյութեր