595 դիտում
12:34 01-02-2023
Ֆրանսիական արհմիությունները փետրվարի 7-ին եւ 11-ին նոր ցույցերի կոչեր են արել
Ֆրանսիական խոշոր արհմիությունները հայտարարել են, որ մտադիր են շարունակել պայքարն ընդդեմ կառավարության առաջարկած կենսաթոշակային ռեֆորմի եւ փետրվարի 7-ին եւ 11-ին նոր ցույցերի կոչ են արել։ Այս հայտարարությունը երեքշաբթի երեկոյան Թվիթերում հրապարակել է «Աշխատանքային ուժ» (FO) արհմիությունը։
«Աշխատանքային ուժի» [արհմիության շենքում] տեղի ունեցած միջարհմիութենական խորհրդակցության արդյունքներով հայտարարվել է մոբիլիզացման երկու օրերի մասին՝ փետրվարի 7-ին եւ 11-ին։ Բոլորը դեմ են կենսաթոշակային ռեֆորմին», նշվել է հայտարարությունում։
Համապատասխան որոշումն ընդունվել է արհմիությունների երկրորդ զանգվածային ցույցի ավարտից հետո։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ ամբողջ երկրում փողոց էին դուրս եկել 1,2 մլն ցուցարարներ՝ 150 հազարով գերազանցելով գործադուլների եւ ցույցերի առաջին օրվա՝ հունվարի 19-ի ցուցանիշը։ Բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել Լիոնում, Ռուանում, Մարսելում, Նանտում եւ Մոնպելիեում, սակայն ամենախոշոր ցույցը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքում. Փարիզի ոստիկանության տվյալներով՝ արհմիությունների ցույցին մասնակցել է 87 հազար մարդ։
Արհմիությունները ներկայացնում են իրենց տվյալները, որոնց համաձայն՝ ամբողջ երկրում քայլերթերին եւ ցույցերին մասնակցել է 2,8 մլն մարդ։ Միայն Փարիզում, համաձայն Աշխատանքի հանընդհանուր կոնֆեդերացիայի (CGT)՝ ցույցի էր դուրս եկել մոտ 500 հազար մարդ։ Միեւնույն ժամանակ, Occurrence անկախ մոնիթորինգային կենտրոնը երեքշաբթի օրը Փարիզում հավաքվածների թիվը գնահատել էր 55 հազար մարդ։

Նմանատիպ նյութեր
782 դիտում
22:28 03-06-2015
Ֆրանսիայի բժիշկների արհմիությունները երկրում հունիսի 11-ին գործադուլի ալիք անցկացնելու կոչեր են անում
1248 դիտում
11:54 27-05-2015
Կիևում բողոքի ցույցի են ելել արհմիությունները
Այս բաժնից
1285 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1042 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները