Կիևում բողոքի ցույցի են ելել արհմիությունները
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիա են անցկացնում երկրի արհմիությունների ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ցուցարարները պահանջում են բարձրացնել սոցիալական ստանդարտները՝ աշխատավարձի և թոշակի բարձրացում: Կոչ են անում նաև հաստատել բնակարանային և կոմունալ ծառայությունների արդար սակագներ, ինչպես նաև չեղյալ հայտարարել կենսաթոշակների հարկումը:
Ակցիային մի քանի հարյուր մարդ է մասնակցում, ովքեր պաստառներ են բարձրացրել՝ «Աշխատող մարդը չպետք է աղքատ լինի: Դա պետության խայտառակությունն է» կարգախոսով: