Ֆրանսիայի բժիշկների արհմիությունները երկրում հունիսի 11-ին գործադուլի ալիք անցկացնելու կոչեր են անում
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն՝ հղում անելով «Le Parisien»-ին, Ֆրանսիայի բժիշկների արհմիությունները երկրում հունիսի 11-ին գործադուլի ալիք անցկացնելու կոչեր են անում:
Մայրաքաղաքի առողջապահության ոլորտի աշխատակիցների դժգոհության պատճառը դարձավ 35 ժամերի բարեփոխումների նախագիծը:
Արհմիությունները նախկինի պես հրաժարվում են միավորման 38 հիվանդանոցներում աշխատող 75 հազար աշխատակիցների (բացի բժիշկներից) աշխատաժամերի փոփոխման վերաբերյալ որևէ որոշում ընդունել:
«Անձնակազմի ցասումն աճում է օրեցօր: Մենք շարունակում ենք պահանջել աշխատանքային ժամանակի վերակազմավորման նախագծի չեղարկում և չենք պատրաստվում բանավեճերի մեջ մտնել, մինչև դա տեղի չունենա», - ասված է միջարհմիութենական հաղորդագրության մեջ:
Արհմիության ներկայացուցիչները նշել են, որ հունիսի 11-ը կդառնա «սև օր» և խոստացել են զանգվածային երթեր Փարիզի կենտրոնով: