19892 դիտում
21:08 31-01-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոքարշակում, որի վրա եղել է մեկ այլ ավտոմեքենա, հրդեհ է բռնկվել, օպերատիվ են գործել ՀՀ ՆԳՆ հրշեջ փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են սեփական միջոցներով կանխել կրակի տարածումը ավտոքարշակում, որի վրա եղել է մեկ այլ ավտոմեքենա։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արման Կարապետյանն ու կրտսեր պարեկ Վահրամ Հակոբյանը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+