211652_close_icon
views-count18401 դիտում article-date 18:32 31-01-2023

Գողություն՝ համակարգչային խաղասրահից. գողացել են հեռուստացույցներ, խաղային համակարգիչներ՝ իրենց՝ մետաղադրամի ընդունման սարքերով, բազմաթիվ տեսախցիկների առկայության դեպքում զարմանում ենք, որ մինչև այժմ ստահակները չեն հայտնաբերվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։45-ի սահմաններում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելու միջոցով բացել են Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցի 2/2 հասցեում գործող համակարգչային խաղասրահի դուռը, ներս են մտել և այնտեղից հափշտակել հեռուստացույցներ, խաղային համակարգիչներ՝ իրենց՝ մետաղադրամի ընդունման սարքերով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը առավոտյան գալով աշխատանքի վայր՝ Երևանի բնակիչ, անհատ ձեռներեց, 30-ամյա Սահակ Ս-ն խաղասրահը հայտնաբերել է թալանված։

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Անդրեասյանի գլխավորությամբ, ում կողմից անձնական ունեցվածքի գողությայն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում խաղասրահի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Մեր թաղի ամենահարմար համակարգչային խաղասրահներից մեկն է, որտեղ երբևէ չես հանդիպի ոչ կիրթ անձանց։ Մարդիկ իրենց ժամանակն են միշտ անցկացրել խաղասրահում և այն անհատ ձեռներեց Սահակ Ս-ի կողմից ստեղծվել է արդար քրտինքով ու հիմա զարմացած ենք, որ հայի որ տեսակի տականքն է նման քայլի դիմել։ Ուզում ենք հավատանք, որ իրավապահները, եթե սրտացավ մոտեցում ցուցաբերեն, կհայտնաբերեն գողերին և գողոնը, քանի որ ողջ տարածքում կան տեսախցիկներ, խաղասրահումէ նույնպես, բայց արդեն քանի օր է, անցել է, դրական ոչ մի տեղաշարժ, ու զարմանում ենք՝ ինչպե՞ս կարելի է տեսախցիկների դարում նման բաշիբոզուկներին չհայտնաբերեն»։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր