211652_close_icon
views-count1021 դիտում article-date 11:05 31-01-2023

Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ Չեչնիան արժանի է անկախության. Կադիրովը պատասխանել է

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիին, որն ասել է, որ Չեչնիան արժանի է անկախ պետություն լինելու, հայտնում է meduza.io-ն։

Մորավիեցկին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ որոշ ժողովուրդներ Ռուսաստանում գտնվում են ինչպես «բանտում»։

«Ռուսաստանի որոշ հատվածները կարող են ազատագրվել, օրինակ՝ Չեչնիան։ Նրանք կարող են անկախանալ։ Նրանք դարեր շարունակ պայքարել են ազատության համար և տասնամյակներ շարունակ մեծ եռանդով պայքարում են դրա համար։ Կարծում եմ, որ այս տարածքն արժանի է անկախության»,- ասել է Մորավիեցկին։

«Նա ասում է, որ մենք պետք է աջակցենք Իչկերիային։ Հարց ունեմ՝ որտե՞ղ էիք, երբ մենք կռվում էինք Իչկերիայի համար, երբ պաշտպանում էինք անկախության շահերը, ինչո՞ւ եվրոպական երկրները, այդ թվում՝ Ուկրաինան, չաջակցեցին մեզ, և այսօր հանկարծ որոշեցիք աջակցել գոյություն չունեցող պետությանը»,- թելեգրամյան ալիքում ասել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը նշել է, որ «նա ջերմեռանդ իչկերացի էր, և հենց Արևմուտքն էր, որ իրենց թույլ չի տվել կառուցել պետություն»։

Նմանատիպ նյութեր