211652_close_icon
views-count898 դիտում article-date 23:47 30-01-2023

Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին. Արմենպրես

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածների աջակցմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Դեյվիդ Ռաթլին, որի խոսքերը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակել է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը (ANC UK):

«Start հիմնադրամը, որը ղեկավարում է Start Network-ը, Մեծ Բրիտանիայում գործող բարեգործական կազմակերպություն է, որի խոշոր դոնորը Մեծ Բրիտանիան է»,-ասվում է տեքստում և շեշտվում, որ կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել՝ աջակցելու Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին:

 

 

Նմանատիպ նյութեր