211652_close_icon
views-count565 դիտում article-date 11:05 30-01-2023

Ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շրջաններում հանդիպումներից հետո երեկ հնարավորություն է ունեցել շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ:

«Շրջաններում հանդիպումներից հետո, երեկ հնարավորություն ունեցա շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ՝ լսելու իրենց, ներկայացնելու ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները։

Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար»,- Ֆեյսբուքում գրել է Վարդանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր