Թրամփը սկսում է նախընտրական քարոզարշավը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 29-ին անցկացնում է իր առաջին նախընտրական հանրահավաքները։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վերջինս ավելի քան 2 ամիս առաջ հայտարարել էր պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին մասնակցելու իր մտադրության մասին։
Շաբաթ օրվա համար նախատեսված է 2 հանրահավաք՝ Նյու Հեմփշիրում և Հարավային Կարոլինայում։ Խոսքն այն նահանգների մասին է, որոնք առաջինն են անցկացրել Հանրապետական կուսակցության փրայմերիզը։
Առայժմ Թրամփը միակ հանրապետականն է, ով հայտարարել է իր կուսակցության կողմից նախագահական ընտրություններում ի թեկնածությունն առաջադրելու համար պայքարելու մտադրության մասին։
Ամեն դեպքում սպասվում է, որ առաջիկա ամիսներին վերջինս լուրջ մրցակիցներ է ունենալու։
Նախընտրական մրցավազքին մասնակցելու որոշում կարող է կայացնել նաև Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, ով մեծ ժողովրդականություն է վայելում։ ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին դիտարկում են փրայմերիզներին մասնակցելու հնարավորությունը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2024թ։