Թուրքիայում նախընտրական քարոզարշավը վերածվել է ոստիկանների և ցուցարարների միջև բախումների
Թուրքիայի Սամսուն նահանգում ընդդիմադիր ժողովրդահանրապետաիական կուսակցության կազմակերպած նախընտրական քարոզարշավը վերածվել է կուսակցության կողմնակիցների և ոստիկանության աշխատակիցների հետ բածման, հաղորդում է թուրքական Milliyet-ը:
Թերթի փոխանցմամբ՝ տուժել է 11 մարդ, որոնցից 7-ը ոստիկաններ են: Ոստիկանությունը ձերբակալել է 15 հոգու:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարնական ընտրություններ: Հայտ են ներկայացրել 20 կուսակցություններ, սակայն, ամենայն հավանականությամբ, հիմնական պայքարը ծավալվելու է Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած, իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցությունների միջև: