Բելառուսում սկսվել է նախընտրական քարոզարշավը
Բելառուսում այսօրվանից սկսվում է նախընտրական քարոզարշավը: Երկրի խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 11-ին:
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է բաց և ազնիվ ընտրություններ անցկացնել: Միջազգային փորձագետների կարծիքով, սակայն, նախագահական ընտրությունների վերջնարդյունքը կանխորոշված է. Լուկաշենկոն, որը ղեկավարում է երկիրը 20 տարի, կընտրվի 5-րդ անգամ:
Առայժմ որևէ ընդդիմադիր գործիչ չի առաջադրել իր թեկնածությունը: Հարկ է նշել, որ 2010թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ 10 թեկնածուներից 5-ը քրեական պատասխանատվության են ենթարկվել, որոնցից մեկը մինչև հիմա բանտում է: