211652_close_icon
views-count944 դիտում article-date 20:18 28-01-2023

Թուրքիայում տուրիստական երկու ​​ավտոբուս է վթարի ենթարկվել

Շաբաթ օրը Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում զբոսաշրջային երկու ավտոբուսներ են վթարվել, ինչի հետևանքով առնվազն 12 օտարերկրացի է տուժել, հայտնում է DHA-ն։

Տուրիստական միկրոավտոբուսը մայրուղու վրա բախվել է սյանը։ «Վթարի հետևանքով տուժել են վարորդը, զբոսավարը և 12 զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Բոլիվիայից, Ուրուգվայից, Արգենտինայից»,- հայտնում է գործակալությունը։

Շտապօգնության մեքենան, որը մեկնում էր տուժածներին օգնության, նույնպես վթարի է ենթարկվել և անձրևից հետո առաջացած մերկասառույցի պատճառով շրջվել է , տուժել է վեց բժիշկ։

Մոտավորապես նույն ժամին Աքթաշ գյուղի մոտակայքում ավտոճանապարհին շրջվել է զբոսաշրջային մեկ այլ միկրոավտոբուս, ինչի հետևանքով 59-ամյա ուղևորը մահացել է, ևս  27 ուղևոր վիրավորվել է։

Նմանատիպ նյութեր