Թունիսում վթարի է ենթարկվել տուրիստական ավտոբուսը. զոհվել է 22 մարդ
Թունիսի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ տուրիստական ավտոբուսը խոշոր վթարի է ենթարկվել, որի արդյունքում զոհվել է 22 հոգի:
Նշվում է նաև, որ վնասվածք է ստացել 21 մարդ: Նախնական տվյալներով, ավտոբուսը երկրի հյուսիսում՝ ավտոմայրուղիներից մեկում շուռ է եկել:
Դեպքի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: