211652_close_icon
views-count716 դիտում article-date 21:01 27-01-2023

Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը. Ստանո

Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում, հայտարարել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն: Գրում է «Ազատությունը»։

«Ամենակարևորը՝ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ», - ասել է նա՝ անդրադառնալով ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական առաքելության առաջիկա տեղակայման մասին ՌԴ արձագանքին:

Հունվարի 23-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Ակնկալվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, նրա օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։

Կոշտ արձագանքելով Հայաստանի սահմանամերձ շրջաններ Եվրամիության դիտորդական առաքելություն ստեղծելու Բրյուսելի որոշմանը՝ Մոսկվան հայտարարել է՝ Եվրամիության ներկայացուցիչները կարող են «միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։

Նմանատիպ նյութեր