211652_close_icon
views-count1039 դիտում article-date 12:26 27-01-2023

Աստղիկ Ավետիսյանի որդուն փորձել են ցուցմունք թելադրել. aravot.am

Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի որդու վրա հարձակման  ու մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքով նախաձեռնված վարույթի շրջանակներում դեռեւս կասկածյալներ չկան:

Աստղիկ Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին արդեն տանն է, դուրս է գրվել հիվանդանոցից,  բայց ծեծի հետեւանքով ունի գլխացավ, աչքերի հետ կապված խնդիրներ: Ավստրիայում սովորող որդին Հայաստան էր եկել արձակուրդի, այստեղ պատրաստում էր հետազոտական աշխատանքներ ու պատրաստվում էր ավարտական քննություններին:

Զրուցակիցը պնդեց, որ որդին չի ճանաչել իր վրա հարձակված երիտասարդներին, «Դեպքն այսպես է եղել, տղաս Թումոյի այգում հանգստանալիս է եղել, երբ թիկունքից մոտեցել են երկու երիտասարդ  եւ հարցրել սիգարետ ունի՞, տղաս կիսաթեքված վիճակում պատասխանել է, որ չի ծխում, կրկին շրջվել է:  Ինչից հետո երիտասարդները թիկունքից հարվածել են տղայիս, հարձակվողներից մեկը փախուստի է դիմել, մյուսը սկսել է հետապնդել ՝ պահանջելով տղայիս հեռախոսը՝ սպառնալով, թե չէ վատ կլինի,  բայց դիմադրություն տեսնելով, վերջինս էլ է փախուստի դիմել»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր