211652_close_icon
views-count581 դիտում article-date 15:41 27-01-2023

2024 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել առանձնացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը

2022թ.-ից գործարկվեց Հակակոռուպցիոն դատարանը, որի նպատակն է ապահովել կոռուպցիոն բնույթի գործերի առավել մասնագիտացված և արդյունավետ քննություն:
Հակակոռուպցիոն դատարանի ենթակայությանն են հանձնվել կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթները, քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը, տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։

Հակակոռուպցիոն դատարանում դատավորների թվակազմը սահմանվել է 15-ը: Ներկայումս 15 դատավորներից նշանակվել է 13-ը, որից 9-ը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորներ են, 4-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ:
Նշված գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը իրականացնելու են համապատասխանաբար վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների առաձին դատավորները, որոնց թվակազմը յուրաքանչյուր դատարանում նախատեսվել է առնվազն 6-ը: Ներկայումս, արդեն իսկ նշանակվել են Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայող 4 և Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը վերանայող 3 դատավորներ:

Միաժամանակ, 2024 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել առանձնացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը:
Նշված գործերով կայացվող դատական ակտերը վճռաբեկության կարգով վերանայվելու են Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կողմից: Սահմանվել է, որ Հակակոռուպցիոն պալատում գործելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմեր՝ յուրաքանչյուրը հինգ դատավորի թվակազմով: Ներկայումս, Հակակոռուպցիոն պալատում նշանակվել են 8 դատավորներ, որից 4-ը՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության, իսկ մյուս 4-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավորներ են:

Նմանատիպ նյութեր