434 դիտում
22:42 25-01-2023
Դրամաշնորհային մրցույթ՝ թրաֆիքինգի դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպման համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» դրամաշնորհային մրցույթի մասին:
Մրցույթի շրջանակում նախատեսվում է մարդկանց շահագործման երևույթի դեմ պայքարի թեմայով լրագրողական մրցույթի կազմակերպման նպատակով ընտրել կազմակերպություն, որին կտրվի 2 մլն 805 հազար 6 հարյուր դրամի դրամաշնորհ` միջոցառման կազմակերպման նպատակով:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է մշակի դրամաշնորհի հայտը՝ ըստ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության կանոնակարգ»-ը հաստատելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարեների համատեղ հրամանի:
Սույն մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման տվյալների չափանիշներին.
1) առնվազն 3 նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառություն,
2) ծրագրի աշխատակազմի փորձառություն,
3) ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն:
Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի փետրվարի 6-ը՝ ժամը 12:00-ն:

Նմանատիպ նյութեր
1041 դիտում
19:04 22-03-2022
Մարդկանց թրաֆիքինգի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացվել է. Հայաստանի դիրքերը բարելավվել են
Այս բաժնից
418 դիտում
16:34 01-05-2024
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները
511 դիտում
16:16 01-05-2024
Չեմ համագործակցի և չեմ միանա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին. Հայկ Մարության
586 դիտում
15:50 01-05-2024
Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան