211652_close_icon
views-count480 դիտում article-date 14:05 25-01-2023

Հնդկաստանի ՌԾՈւ-ն TROPEX-23 խոշոր զորավարժություններ է սկսել

Հնդկաստանի ռազմածովային ուժերը TROPEX-23 խոշոր զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսում, տեղեկացրել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։

Օպերատիվ մակարդակի TROPEX զորավարժություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ, դրանց մասնակցում են ոչ միայն Հնդկաստանի ՌԾՈւ բոլոր ստորաբաժանումները, այլեւ հնդկակական բանակը, ՌՕՈւ-ն եւ ափային պահպանության միջոցները։

«TROPEX-23-ը տեւելու է երեք ամիս՝ 2023թ. հունվարից մինչեւ մարտ։ Զորավարժությունների շրջանակում Հնդկաստանի ՌԾՈւ բոլոր վերջրյա մարտական նավերը, ներառյալ ականակիրները, ֆրեգատները, կորվետները, ինչպես նաեւ սուզանավերը եւ ինքնաթիռները, բարդ ծովային օպերատիվ գործողություններ են իրականացնելու՝ ստուգելու եւ ճշտելու համար ՌԾՈւ գործողությունների հայեցակարգը, ներառյալ օպերատիվ լոգիստիկան եւ այլ ծառայությունների հետ փոխգործակցությունը»,- տեղեկացրել են պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչությունում նշել են, որ «տարիների ընթացքում այս զորավարժությունների ընդլայնված մասշտաբները եւ բարդությունը հնարավորություն են տալիս ստուգել Հնդկաստանի ՌԾՈւ միավորված նավատորմերի մարտական պատրաստվածությունը բազմաթիվ սպառնալիքների պայմաններում»։

«Ծովային զորավարժությունները նպաստում են նաեւ հնդկական բանակի, հնդկական ռազմաօդային ուժերի եւ ափային պահպանության միջոցների հետ փոխգործակցության օպերատիվ մակարդակում, էլ ավելի են ամրապնդում օպերատիվ համատեղելիությունը եւ համատեղ գործողությունները բարդ պայմաններում»,- ավելացրել են պաշտպանության նախարարությունում։

Նմանատիպ նյութեր