211652_close_icon
views-count1209 դիտում article-date 12:29 31-01-2014

Լեհաստանը 5.8 մլրդ ամերիկյան դոլար է տրամադրում իր ՌԾՈւ-ի զարգացմանը

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 5.8 մլրդ ԱՄՆ դոլար է ծախսելու իր ռազմածովային ուժերի զարգացման վրա։ Նման որոշումը ներառված է պետական ծրագրում։ Ըստ հայտարարության՝ ռազմածովային ուժերի համար կգնեն 17 նավ և սուզանավ, ինչպես նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։ Ըստ նախնական հայտարարության՝ Լեհաստանի ռազմածովային ուժերը համալրվելու են 3 ականազերծիչ նավով, 3 սուզանավով, 4 պարեկային կատերով և հետախուզական 3 ռազմանավով։ Մնացած 4 նավի տեսակը չի նշվում։ Արդեն հայտնի է, որ նավերը ռազմածովային ուժերի սպառազինությունը կհամալրեն 2017-2022 թվականների ընթացքում։ Նշենք, որ այս ծրագրի հիմնական նպատակը հին տեխնիկայի փոխարինումն է նորով։ Հիշեցնենք, որ դեռ 2014 թվականի հունվարին Լեհաստանը հայտարարեց, որ ավելացնում է ռազմական բյուջեն։ Այն 2 տոկոսով ավել է նախորդ տարիների ռազմական բյուջեից։ Զինամթերքի և ռազմական տեխնիկայի գնման առաջնահերթությունը պահպանելու համար նախարարությունը որոշել է ստեղծել 1.07 մլրդ ԱՄՆ դոլարի հատուկ հիմնադրամ, որն այս տարի օգտագործվելու է 14 ծրագրերի ուղղակի ֆինանսավորման համար։ 2022 թվականից 28,1 մլրդ ԱՄՆ դոլար կտրամադրվի սպառազինության նախագծերին, օրինակ՝ նոր ուղղաթիռներին, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերին, նավերին, սուզանավերին, ԱԹՍ-ներին և սպառազինության այլ նմուշների։ Աղբյուրը` [url=http://razm.info/30576]Razm.info[/url]

Նմանատիպ նյութեր