211652_close_icon
views-count553 դիտում article-date 16:09 24-01-2023

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 24-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 3-ը` նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, փողերի լվացման և սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 2, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր